ՀՀ-ն գտնվում է պատմականորեն ամենածանր ժամանակներից մեկում, երբ մեր պետական շահերը և առաջնահերթությունները միջազգային օրակարգում ներառված չեն։ Այս ամենն իրականանում է հայ ժողովրդի լռության ներքո: Այս մասին մամուլի ասուլիսում ասաեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Դա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում 2018 թվականին իրականացված թավշյա իշխանափոխությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել և Հարավային Կովկասում այսօր նոր աշխարհակարգի կամ նոր ապագայի վերադասվորումների և հավասարկշռությունների ձևավորումը, կարգավորումը իրականցվում է Հայաստանի հաշվին որպես զոհ պետություն: Ռազմաքաղաքական իրավիճակը նույնպես շարունակում է մնալ գերլարված, ամեն պահի կա ոտնձգությունների հնարավորություն»,-ասաց Զաքարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը