12 10 2022

Ադրբեջանը ամեն ինչ անելու է, որ Արցախը հայաթափի. Արտակ Զաքարյան



Ստեղ են ասել՝ որտեղից ուր հասանք. ժամանակին Ալիևը հայտարարում էր, որ իրեն ստիպում են հրաժարվել Ղարաբաղից և ճանաչել անկախությունը, իսկ հիմա մենք պետք է խնդրենք, որ Ադրբեջանի կառավարությունը Վաշինգտոնում բանակցի, հետո ամերիկացիներն այդ բանակցությունները հայ ժողովրդի վրա վաճառեն որպես բարի կամք, մեր կապիտուլյանտներն էլ գան ներսում իրենց դավաճանությունը վաճառեն որպես բարի գործ և անունը դնեն, որ զբաղվում էին Արցախի ժողովրդի անվտանգության հարցով։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ակնհայտ է, որ եթե հայտարարությամբ պարտավորվել են Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ քննարկել Արցախի ժողովրդի անվտանգության հարցերը, ապա սա նշանակում է, որ հրաժարվել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից»,- ասաց Զաքարյանը։

Զաքարյանի խոսքով, Ադրբեջանն անմիջապես անցնելու է Արցախի հայաթափման խնդրին և կձգտի, որ 2025 թվականից հետո ռուսական խաղաղապահների առաքելության ժամկետը չերկարաձգվի։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ