14 10 2022

Լավրովը Միրզոյանի և Բայրամովի հետ քննարկել է տարածաշրջանի տրանսպորտային կապերի բացումը

Լավրովը Միրզոյանի և Բայրամովի  հետ քննարկել է տարածաշրջանի տրանսպորտային կապերի բացումը

Հոկտեմբերի 14-ին Աստանայում  կայացել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եռակողմ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համատեղ ջանքերը։  Կողմերը հաստատել  են իրենց հանձնառությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարությունների բոլոր դրույթների համալիր պահպանմանը:

Տեղի է ունեցել առարկայական քննարկում՝  տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի վերաբերյալ՝  Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գծով։

Կողմերը խոսել են նաև  սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ ։

Հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ