Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն արդեն երրորդ օրն է՝ բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով չեղարկել համալսարանը մանկավարժական համալսարանին և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտին միավորելու որոշումը։ Համալսարանում այսօր հրավիրվել էր հանդիպում-քննարկում՝ տարբեր կողմերի մասնակցությամբ, որին նախարարը ներկա չէր։
Քննարկաման ժամանակ համալսարանի դասախոս Նարեկ Մարգարյանն ասաց, որ բուհի միավորմամբ վերացվում է մրցակցությունը, ինչը բերելու է կրթության ոլորտում լճացման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը