Ինչպես արդեն նշել ենք, Երևանում մեկնարկել է Լազարևյան ակումբի 5-րդ նիստը: Տեսաուղերձով մասնակիցներին ողջունեց նաև Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանը:
«Այս տարիների ընթացքում չի եղել մի նիստ, որի ժամանակ չի քննարկվել Արցախը, նրա պատմությունն ու անցյալը, դա հասկանլի է, քանի որ Արցախը մեծ դեր է ունեցել, ունի և շարունակելու է ունենալ Կովկասի քաղաքականության մեջ: Մենք այսօր պատմանակ որոշիչ ժամանակներ ենք ապրում, մեր երկրները բախվում են անվտանգային լուրջ խնդիրների:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան երբեք չի թաքցրել, հիմա էլ չի թաքցնում, որ ինքն է կանգնած եղել Ադրբեջանի թիկունքին 44 օրյա պատերազմի ընթացքում: Հիմա Արցախը ծանր վիարվոր է, իսկ թշնամին ցանկանում է ամբողջովիչն վերացնել արցախահական պետությունը իր պլանները իրագործելու համար: Ուժերը, որոնք ուզում են դուրս մղել ՌԴ-ին տարածաշրջանից, որպես հաղջողության բանակի դիտարկում են Արցախի ոչնչացումը: Դա թույլատրել հնարավոր չէ, պետք է կանխել բոլոր քայլերը, որոնք կունենան անդառնալի հետևանքներ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը