28 10 2022

Ուժի կիրառման նախաձեռնողը, վստահ եմ, շարունակում է մնալ Ադրբեջանը. Մինսկի խմբի նախկին համանախագահ



Լազարևյան ակումբում ելույթով հանդես եկավ նաև Մինսկի խմբի ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Նա իր ելույթի առաջին հատվածում անդրադարձավ Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելուն, ապա անդրադարձավ արցախյան պատերազմների ժամանակ միջնորդական առաքելությանը:

«Ես մասնակցություն եմ ունեցել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, միջնորդական առաքելույթուն եմ իրականացրել: Մեզ համար որպես միջնորդական խումբ՝ առաջնային հարցը կռվի դադարելն էր: Այդ ժամանակ պետք է ասեմ, որ հայկական կողմից միջնորդական պայմանավորվածությունը խախտվել է երկու անգամ, իսկ ահա Ադրբեջանի կողմից՝ 20 անգամ: Վստահ եմ, որ նույն պատկերը եղել է նաև այս անգամ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ