«Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը և առաջարկ է հնչել կանոնադրությունից հանել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը։ Այս մասին ամփոփոիչ մամուլի ասւոլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հետագայում ես մանրամասն, գրավոր կերպով կանոնադրության նախագծի շուրջ առաջարկներ եմ ներկայացրել, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, որտեղ ներկայացված էր «Արցախի Հանրապետություն» ձևակերպման նշման հիմնավորումները, փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություննր, որոնք կարծում եմ, որ պետք է ՀՀ-ի կանոնադարության մեջ կատարվեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը