«Արախի կարգավիճակի հարցը, կարծում եմ, առաջին հերթին պետք որոշեն արցախցիները․ այն չի կարող պարտադրվել որևէ դիվանագիտական շանտաժի միջոցով»,- մամուլի ասուլիսում հայտարարեց Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
Արցախցիները, նրա խոսքով, շարունակելու են իրենց կյանքն ըստ ավանդույթների, ըստ տեսլականի, ըստ ծագման, ուստի կոչ է անում գտնելու լուծում, որը կապահովի արցախցիների իրավունքների իրականացումը, հարգանքը նրանց նկատմամբ բանակցությունների, ոչ թե ճնշման կամ պարտադրանքի միջոցով։ «Չպետք է զոհաբերենք այդ մարդկանց դիվանագիտական խաղերին։ Կարգավաճակը ինչ կկոչվի, կախված է նրանց ցանկության արտահայտումից և միջազգային ճնշումից, որ կարող է գործադրվել բանակցությունների արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ»,- ասաց եվրոպական խորհրդարանի պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը