14 11 2022

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցության համար

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Միրզոյանին Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցության համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին, Ստամբուլի ահաբեկչության առիթով հայտնած ցավակցությունների համար. «Շնորհակալություն ձեր ցավակցությունների համար»,- գրել է Չավուշօղլուն:

Նշենք, որ ավելի վաղ Միրզոյանը ցավակցություններ էր հայտնել Ստամբուլի ահաբեկչության առիթով։ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Ստամբուլում մահասփյուռ պայթյունի հետեւանքով զոհվածների ընտանիքներին եւ շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ