ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Աշոտյանը մեղադրվում է «պաշտոնական դիրքի չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ» և «փողերի լվացում» հոդվածներով։
Արմեն Աշոտյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը