Այսօր Հայաստանի հասարակությանը հուզող կարևորագույն խնդիրը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղված միջազգային գործընթացները: «ՌԴ դերը տարածաշրջանային կայունության ապահովման գործում» թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը:
«Ես համոզված եմ, որ մեր բոլոր քաղաքական, սոցիալական, հումանիտար մեծ ու փոքր խնդիրների շարքում մեր հասարակությանն առջև ծառացած առաջնահերթ խնդիրը այն է, թե ինչպես կհաջողվի կարգավորել խաղաղության գործընթացը մեր տարածաշրջանում և ինչ կարող է անել Հայաստանը, որպեսզի նվազագույն կորուստներով կամ հնարավոր ձեռքբերումներով դուրս գա ստեղծված իրավիճակից»:
Արամ Սաֆարյանը նաև հավելեց, որ աշխարհաքաղաքական ուժային խոշոր կենտրոնների միջև գոյություն ունի մրցակցություն հակամարտության կարգավորման գործում և մեզ պետք է հասկանալ՝ այդ մրցակությունը լա՞վ է, թե՞ վատ և համապատասխանում է արդյոք մեր արտաքին քաղաքական շահերին, թե՝ ոչ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը