«Ադրբեջաը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվ քարոզչական, դիվանագիտական և ռազմական նախապատրաստություն է իրականացնում, որը նման է մարտական գործողությունների վրսկսման»,-այս մասին այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորում է ինչպես Արցախի ու Հայաստանի առաջնագծում տեղակայված մարտական դիրքերը, ռազմական օբյեկտները, այնպես էլ՝ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակիչներին։
«Մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է, այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ է անում պետությունը, ի՞նչ է անում իշխանությունը՝ զսպելու, կանխելու կամ հնարավոր գործողությունների վերսկսման պարագայում Ադրբեջանի մռթին հասցնելու համար», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը