Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետ, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի զրույցի զարգացման նպատակով շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հիմնարար պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված հարցերի քննարկումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնման նախագծերին:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսով նույնպես քննարկել էր Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը