Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
Կարևոր մի հանգամանք կա Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից բեմադրված այս էժան շոուի մեջ։ Նրանք հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ։ Ամեն ինչ անում են, որպեսզի վերջիններիս նյարդերը տեղի տան և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսի բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ կբերի «խաղաղապահների խնդիրը» լուծելու հարցը։
Այստեղ նրանք պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն։ Նվազագույն խնդիրը Արցախ այլ երկրների՝ հատկապես Թուրքիայի զորքեր բերելն է։ Առավելագույնը՝ ռուս խաղաղապահների հեռացումը։
Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը