16 12 2022

ԵՄ արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալը ժամանել է Հայաստան

ԵՄ արտաքին գործողության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալը ժամանել է Հայաստան

Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության և ճգնաժամերի արձագանքման գծով ԵԱԳԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրայսն այսօր քաղաքական խորհրդակցությունների նպատակով ժամանել է Երևան:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։

Նախատեսված են հանդիպումներ ՀՀ կառավարության ղեկավարության հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր՝ այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը։ Մեր հայ գործընկերների հետ նպատակ ունենք քննարկել EUMCAP-ի առաքելության ներդրումը, ինչպես նաև հնարավոր հետագա քայլերը։ Կողմերը կանդրադառնան նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ