ՌԴ խաղաղապահներն ամեն ինչ անում են կարգուկանոնն ապահովելու համար այն տարածքներում, որտեղ աշխատում են, և գործում են առկա փաստաթղթերին համապատասխան։
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«ՌԴ-ն կշարունակի Հայաստանի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի թեման», - հայտարարել Է Պեսկովը:
Հիշեցնենք, այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Լաչինի միջանցքի արգելափակման մասին, հայտարարել է, որ ռուս խաղաղապահները խախտում են նոյեմբերի 9-ի փաստաթղթով ՌԴ-ի ստանձնած պարտավորությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը