23 12 2022

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը կոչ է անում բոլոր իշխանություններին Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնել

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը կոչ է անում բոլոր իշխանություններին Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնել

Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը (2004-2006 թվականներին) Twitter-ի միկրոբլոգում անդրադարձել է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան, ես այլևս էական շփումներ չունեմ Պետդեպում կամ Սպիտակ տանը:

Այնուամենայնիվ, ես կոչ եմ անում բոլոր իշխանություններին, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, անել հնարավորը՝ Ղարաբաղի հայերի ճակատագրի հարցը բանակցությունների սեղան վերադարձնելու համար», - գրել է պաշտոնյան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ