Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել այսպես կոչված 《Արևմտյան Ադրբեջանի》 մտավորականների հետ, որի ժամանակ տարածքային հավակնություններ է ներկայացրել Իրանի ու Հայաստանի նկատմամբ։ Նա մասնավորապես ասել է (հիմնական թեզերը մեջբերում եմ բառացի)
֊《Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է։ Դա հաստատվում է բազմաթիվ պատմական փաստաթղթերով, պատմական քարտեզներով, հաստատվում է մեր պատմությամբ։
֊Կգա մի օր, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաները, թոռները կվերադառնան մեր պատմական երկիր ՝ Արևմտյան Ադրբեջան։ Ես վստահ եմ, որ այդ օրը գալու է, և վստահ եմ, որ արևմտյան ադրբեջանցիներն անհամբերությամբ և էնտուզիազմով կվերադառնան հայրենի հողեր և կապրեն այնտեղ։
֊20-րդ դարն այս առումով շատ մեծ ողբերգություններ բերեց մեր ժողովրդի համար։ 1918 թվականին նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունն իր առաջին որոշումներից մեկում փաստացի Հայաստանին նվիրեց մեր պատմական քաղաքը` Իրավանը (Երևանը)։ Դա աններելի քայլ էր, դավաճանություն ու հանցագործություն էր։ Մենք բոլորս դա լավ գիտենք, և մեր ժողովուրդը պետք է դա իմանա։ Մենք երբեք չպետք է խեղաթյուրենք մեր պատմությունը》։
Ալիևը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել պատմությունը, այլ նաև չի դադարեցնում իր հարևանների մասնավորապես Հայաստանի ու Իրանի նկատմամբ տարածքային հավակնություններ ներկայացնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը