Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք հերթական անգամ համախմբվել ենք մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ առաջին հերթին ինքներս մեզ, և ապա արտաքին աշխարհին ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը և կարող ենք արձանագրել, որ այս հարցում մենք հաջողել ենք։ Մեզ այսօր միավորել է նաև բազում խնդիրների լուծման ու ապագայի հանդեպ վստահության վերականգնման ընդհանուր մտահոգությունը՝ ինչպես պետք է լինի մեր ազգի փրկությունը։ Այս նեղությունները հաճախ մեզ օգնում են սթափվելու, միավորվելու և փրկության ուղիներ գտնելու, բայց այս ամենը պետք է ինքնանպատակ չլինի, պետք է առիթ տա գործնական ու շոշափելի քայլերի։ Այս մասին Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը