24 01 2023

Վահագն Խաչատուրյանը հնարավոր է դաշնամուր նվագի նաև Չեխիայում. Հրավիրել են

Վահագն Խաչատուրյանը հնարավոր է դաշնամուր նվագի նաև Չեխիայում. Հրավիրել են

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին` Հանրապետության նախագահն արդյունավետ աշխատանք է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

«Հունվարի 2-ին լրացավ Հայաստանի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս առումով խորհրդանշական է նաև, որ Դուք Հայաստան ժամանեցիք հունվարի 2-ին, հավատացած եմ, որ նաև Ձեր ջանքերը կնպաստեն հայ-չեխական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- իր խոսքում ընդգծել է նախագահ Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն է հայտնել իր աշխատանքով հնարավորինս նպաստել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Իր խոսքում նորանշանակ դեսպանը նախագահին է փոխանցել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի ողջույնները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-չեխական առևտրա-տնտեսական կապերի ակտիվացման և խորացման, բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության, տուրիստական ոլորտներում համագործակցության հեռանկարներն ու Երևան-Պրագա ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել փոխադարձ այցելությունների և բարձր մակարդակի քաղաքական շփումների կարևորությանը և այս կապակցությամբ դեսպան Պետր Պիրունչիկը նախագահ Վահագն Խաչատուրյանին է փոխանցել Չեխիա այցելելու վերաբերյալ Չեխիայի նախագահի ՄԻլոշ Զեմանի հրավերը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական դարձնել աշխատանքային շփումները՝ քննարկված համագործակցությունը կյանքի կոչելու նպատակով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ