13 02 2023

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում ԲԴԽ-ն կառաջարկի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը

Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում ԲԴԽ-ն կառաջարկի Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր դռնփակ նիստում քննարկելով Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղը համալրելու վերաբերյալ հարցը՝ որոշել է Հանրապետության նախագահին այդ պաշտոնում առաջարկել նույն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանի թեկնածությունը։

Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: Նշենք, որ Խաչիկ Ղազարյանը տարեվերջին նշանակվել էր հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ