Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Միացյալ Նահանգների պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարեց, որ Եվրոմիությունը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մոտ օրերս հանդիպել Բրյուսելում։
Հետաքրքիր է ,որ Եվրոպական նախաձեռնության մասին ավելի շատ խոսում են ամերիկացիները, սակայն մի կողմ դնելով այս կարգի 《տարօրինակությունները》պետք է փաստել, որ ըստ երևույթի Մյունխենում ինչ որ մի պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ֊ադրբեջանական բանակցությունների մասով և հիմա պայմանական Արևմուտքը շատ,շատ,շատ արագ փորձում է ամրագրել իր այդ 《հաղթանակ》-ը։
Պարզ է ,որ թե ամերիկացիներին, թե եվրոպացիներին խորապես միևնույն է ,թե ինչ կլինի Հայաստանի և Արցախի հետ, եթե հանկարծ ամեն ինչ ընդանա համաձայն բանակցությունների արևմտյան սցենարի (հիշեցնեմ , որ համաձայն այսպես կոչված 《խաղաղության պայմանգրի 》վաշինգտոնյան տարբերակի Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, այսինքն ֆիզիկապես ոչնչանա)...և հաշվի առնելով իրավիճակի արագ զարգացումները ,մի հարց...այդ ինչի՞ մասին են պայմանավորվել մեր 《ազգասեր, թավշյա և ոչ բռնի》իշխանությունները եթե ամերիկացիները և եվրոպացիները իրենց ուղղակի մեջտեղից պատռում են ,որ շուտ ամրագրեն ինչ որ իրողություններ։
Հնն՞
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը