Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գոյություն ունի մի կարծիք, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը կարող է հանգեցնել թուրք֊ադրբեջանական նախագծերի վերանայմանը վերջինների կողմից Հայաստանի և Արցախի մասով։
Մասնակի համաձայն եմ, սակայն միանշանակ կարելի է պնդել ,որ էական փափախություն չի լինի, քանզի Հայաստանի չեզոքացումը (մասնատումը) և Արցախի ոչնչացումը թուրքական քաղաքական տեսլականի ներքո կրում է ինստիցիոնալ բնույթ , այլ կերպ ասած ոչ մի բան չի փոխվելու ,բացի մի գուցե ժամանակացույցից։
Այո, մեր առջև բացվեց մի փոքրիկ ժամանակին 《լյուֆթ》, սակայն գրեթե համոզված եմ , որ այս իշխանությունները չունեն նպատակ Հայաստանի 《պատմության անիվը》թեքել թյուրքական ճանապարհից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը