ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Պրոադրբեջանական կողմնորոշում ունեցող եվրոպացի պաշտոնյաների վրա հույս դնողներ դեռ կա՞ն։ Ակնհայտ կողմնակալ դիրքորոշում ունեցող պաշտոնյան պարբերաբար արդարացնում է ադրբեջանական պահանջները Լաչինի միջանցքի շուրջ։
Ո՞րն է լինելու զրոյական այն կետը, որից հետո հայ հասարակությունը վերջնականապես կհասկանա, որ օտարի վրա հույս դնելը պատմական այս շրջափուլում հայկական երկու պետությունները պահելու կամ կորցնելու հերթական, գուցե վերջնական արարն է լինելու»։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջանում հայտարարել էր․ «Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից մենք կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այս գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի։ Բայց կրկին, սա ժամանակ է պահանջում և հեշտ գործընթաց չէ»:
Նա նաև նշել էր, թե Լաչինի միջանցքով փոխադրումների թափանցիկության ապահովման՝ Ադրբեջանի գաղափարը միանգամայն օրինական է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը