13 03 2023

ՀՀ արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել

ՀՀ արդարադատության նախարարությունը ստի դետեկտոր է ձեռք բերել

ՀՀ արդարադատության նախարարությունը տարատեսակ գերժամանակակից սարքավորումներ է ձեռք բերել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Գերժամանակակից սարքավորումներ ենք ձեռք բերել, մասնավորապես ստի դետեկտոր: Մի քանի օր առաջ արդեն դրա գործարկումը սկսվեց։ Ձեռք է բերվել նաև հատուկ սարքավորում, որը նախատեսված է փաստաթղթերի և ստորագրությունների հետազոտության համար»,– նշեց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նախարարությունը ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, որով հնարավոր է դարձել մոդելավորել և ստանալ դեպքի վայրի, դրանում առկա հրազենային վնասվածքների տեղեկությունների 3D ձևաչափով պատկերներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ