21 03 2023

Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելն ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու ձգտումը․ Աբրահամյան

Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելն ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու ձգտումը․ Աբրահամյան

 «Պատիվ ունեմ « խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանն աստիճանաբար մեծացնում է իր ռազմատենչ հռետորաբանությունը։  Մինչդեռ նման պայմաններում դաշտ է նետվում դավաճանենրի ու դավաճանության թեման։

«Ինչո՞ւ՞ դաշտ նետվ եց դավաճաների՝ «5-րդ շաարսյան» թեման։  Ո՞ւմ  համար էր ձեռնտու, ո՞ւմ է պետք այս ծանր ժամանակշրջանում վարկաբեկել  ճանապարհ  անցածներին»,-հարցադրում է պատգամավորն ու  մասնավորեցնում Գրիգորի Խաչատուրովի օրինակով։

«Վերջին շրջանում իշխանության թիրախներից է 3-րդ բանակի կորպուսի  նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Խաչատուրովին չեն ներում հաղթող հայր ունենալը, ադրբեջանցիների մռութը ջարդելը ու հայրենիքին անմնացորդ նվիրվելու ձգտումը»,-ասաց պատգամավորը։  

«Այն քրեական գործով, որ անցնում Գրիգորի Խաչատուրովը փուչիկ է»,-նշեց Տիգրան Աբրահամյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ