31 03 2023

Այս սադրանքը մի շարժառիթ և նպատակ ունի՝ շեղել հանրության ուշադրությունը տարածքային հերթական կորուստներից․ Գառնիկ Դանիելյան

Այս սադրանքը մի շարժառիթ և նպատակ ունի՝ շեղել հանրության ուշադրությունը տարածքային հերթական կորուստներից․ Գառնիկ Դանիելյան

Գառնիկ Դանիելյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է․

Այսօր ԱԺ-ից բռնի կերպով բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը։

Իշխանության ներկայացուցիչների կողմից հրահրված այս սադրանքը, որի արդյունքում մեր գործընկերը հայտնվեց ոստիկանական բաժանմունքում, մի շարժառիթ և նպատակ ունի՝ շեղել հանրության ուշադրությունը տարածքային հերթական կորուստներից և ադրբեջանական ուժերի առաջխաղացումից։

Մհերին ճանաչողները գիտեն, թե որքան պարկեշտ և զուսպ անձնավորություն է։ Շատերը կհիշեն, թե ինչպես է իր ներկայությամբ հաճախ զսպել կոնֆլիկտները։

Մհերը նաև պատերազմի մասնակից է։ Բազմիցս ապացուցել է իր սերն ու նվիրվածությունը՝ առ հայրենիք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ