Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում իրականացվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում։ Այս մասին տեղեկացրել է «Peacekeeper» Թելեգրամ-ալիքը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ձեռք բերած պայմանավորվածությունների շրջանակում իրականացվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում, որոնք Լեռնային Ղարաբաղի տարածքում են գտնվել ավելի վաղ։ Միջոցառման արդյունքում տարհանվել է 28 մարդ, այդ թվում 8 երեխա»,- նշվել է հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը