«Հենց սկզբից, երբ ԵՄ դիտորդները տեղակայվել էին ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանը փորձում էր դիսկրիդիտացիայի ենթարկել՝ ցույց տալու, որ դիտորդներն իրենց առաքելությունը պատշաճ չեն կատարելուև , բնականաբար, միջադեպն ուղղված էր ԵՄ դիտորդներին»,- «ՍիվիլՆեթի»-ի հետ զրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի սահմանին տեղի ունեցած միջադեպին, որը ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական սադրանքն էր։
«Դիտորդների տեղակայումը զսպող գործիք էր լինելու Ադրբեջանի համար, սակայն Ադրբեջանը շարունակում է և՛ ռազմական հռետորաբանությունը, և՛ սադրանքների կազմակերպումը: Ակնկալում ենք, որ Բրյուսելը համապատասխան քայլեր կձեռնարկի, որպեսզի համոզված լինենք, որ Ադրբեջանը կեղծ պատրվակներ չի օգտագործի՝ սադրանքներ կազմակերելու համար»,- ասաց Արմեն Գրիգոորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը