Հայրենասիրության մոդելը ներմուծված է Հայաստանի Հանրապետությունում։ Դա հայ ժողովրդի կողմից ծնված մոդել չէ, դա ներմուծված մոդել է: Այս մասին ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք մեզ հարց տվե՞լ ենք՝ ինչու՞ մեր երկրում նույնիսկ 30 տարվա ընթացքում արքաների արձաններ չկան։ Հարց է, չէ՞՝ ինչու՞ չկան, որովհետև հայրենասիրության մեր մոդելը պետական չէ։ Հայրենասիրության մոդելի առանցքը հայկական պետականությունը չէ, իսկ թագավորը, արքան առաջին հերթին պետության սիմվոլն է։ Հնարավոր չէ պետական մոդել՝ առանց պետության գլխի, առանց արքայի հետ նույնականանալու։ Սա է ամբողջ պրոբլեմը»,- ասաց Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը