15 05 2023

Անկլավները հանձնելու մասին երեք տարի առաջվանից խոսում եմ. Հիմա հենց հանձնի պիտի զարմանա՞. Արսեն Բաբայան

Անկլավները հանձնելու մասին երեք տարի առաջվանից խոսում եմ. Հիմա հենց հանձնի պիտի զարմանա՞. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.

«Երեք տարի ասվել է այն ամենը, ինչ այսօր ասեց Միշելը:

Վերջին ամիսներին նույն բանը Նիկոլն արդեն ուղիղ էր ասում: Բայց կային մարդիկ, որ պնդում էին, թե՝ «ա դե բան էր ասեց... հո չարե՞ց»:

Այսօր, երբ Միշելն էլ ասեց այն, ինչ Նիկոլն ամիսներով ասում էր որ պիտի անի՝ էլի մարդիկ են հայտնվել, որ ասում են՝ «դե լավ դուք էլ, թուղթ չի ստորգրել...»:

Այսինքն ի՞նչ է ստացվում: Մենք Նիկոլին չէինք հավատո՞ւմ, երբ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պիտի մի փաստաթուղթ ստորագրի, որի համար իրեն դավաճան են ասելու:
Ժողովուրդ, նոր բա՞ն է պատահել...

Հ.Գ. Անկլավները (հատկապես՝ Տիգրանաշենը) հանձնելու մասին երեք տարի առաջվանից խոսում եմ: Հիմա հենց հանձնի պիտի զարմանա՞ք»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ