15 05 2023

Թուրքիայի ԿԸՀ ղեկավարը պաշտոնապես հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին

Թուրքիայի ԿԸՀ ղեկավարը պաշտոնապես հայտարարել է ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին

Թուրքիայի ԿԸՀ ղեկավարը պաշտոնապես հայտարարել Է մայիսի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին, հայտնում են տեղական ԶԼՄ-ները։

Առաջին փուլի պաշտոնական արդյունքների համաձայն՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ընտրողների ձայների 49,51%-ը, նրա հիմնական մրցակից, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։

Առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ էր հավաքել 50 տոկոսից ավելի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ