Այն, ինչ գրել ենք մեր նախընտրական ծրագրում, դրանք մեր ցանկություններ են այդ պահին։ Մենք դա ցանկանում էինք, փափագում էինք, երազում էինք, իսկ այն, ինչ տեղի է ունենում, դա իրականությունն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՔՊ-ի նախընտրական ծրագրում առանցքային կետ էր Շուշիի ու Հադրութի դեօկուպացիան:
«Իրականության հետ պետք է հաշվի նստել, որովհետև պետք է հեռու մնալ արկածախնդրությունից։ Չպետք է ժողովրդին տանել մի պրոցեսի, որի ավարտը կարող է լինել մեզ համար ողբերգական»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը