Մենք ողջունում ենք ԵՄ ներկայությունը տարածաշրջանում եւ մեր աջակցությունն ենք հայտնում ԵՄ քաղաքացիական առաքելությանը։ Այս մասին մայիսի 30-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը։
Նրա խոսքով, այն նպատակ ունի երկու կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ստեղծել։ «Մենք հետեւում ենք Լեռնային Ղարաբաղում իրավիճակին»,- ընդգծել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը