Կառավարությունը հունիսի 1-ի նիստում հավանություն տվեց «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով փոփոխություններ կատարելու նախագծին: Լրացվել է «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով:
Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`
Սույն նախագծի ընդունման և սույն նախագծից բխող «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`
83200 (Բազային աշխատավարձ) * 6.1 (գործակից) * 12 (ամիս) =6.090.240
83200 (Բազային աշխատավարձ) * 4.9 (գործակից) *12 (ամիս) = 4.892.160
83200 (Բազային աշխատավարձ) * 3.3 (գործակից) *12 (ամիս) = 3.294.720
Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8 մլն դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը