Yerkir.am-ը գրում է․
«Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Թեհրանի Հայոց թեմի 17-րդ պատգամավորական ժողովի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կազմած «Միասնական դաշինքը» կրել է ամոթալի պարտություն: Երկու-երեք տարվա պառակտիչ աշխատանքի արդյունքում նրանց հաջողել է միայն երկու տեղ զբաղեցնել Պատգամավորական ժողովում: Ի դեպ, «Միասնական դաշինքը» հանդես է եկել հներ-նորեր, ապագա կա և այլ տիպիկ նիկոլական թեզերով:
Ջախջախիչ հաղթանակ է տարել «Կայուն համայնքը», որի հիմքում ՀՅ Դաշնակցության Իրանի կառույցն է: «Կայուն համայնքը» նախնական տվյալներով ստացել է 83 % քվե, ունենալով Պատգամավորական ժողովում 35 պատգամավոր: 2 պատգամավոր ժողովում կունենա «Միասնական դաշինքը»: Ժողովը կունենա ևս 5 անկախ պատգամավոր: Պատգամավորների այս թվակազմին ավելանում է նաև Թեհրանի Հայոց թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանի նշանակած թվով 7 քահանաների թիվը:
Շնորհավորում ենք Իրանի հայկական համայնքին իր ցուցաբերած բարձր գիտակցության եւ զգաստության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը