19 06 2023

Հայաստանը կատաղիորեն դիմադրեց կարգավիճակ Մեղրիի դիմաց տարբերակին. Ի՞նչ են խոսում փաստերը

Հայաստանը կատաղիորեն դիմադրեց կարգավիճակ Մեղրիի դիմաց տարբերակին. Ի՞նչ են խոսում փաստերը

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց Մեղրիի այսպես կոչված փոխանակման ծրագրի մասին: Ինչպես միշտ, առանց փաստերի Փաշինյանը անհասցե մեղադրանքներ հնչեցրեց, հետո դրանցից եզրահանգումներ արեց:

Պատմական իրադարձությունները վերախմբագրելու գայթակղությունը որքան էլ մեծ լինի, ամեն դեպքում կան իրողություններ, որոնք անտեսել անհնար է: Կան փաստեր, կան մարդիկ, կան ապացույցներ: Ստորև ներկայացնում ենք մի փոքր հատված Ֆիլիպ Ռեմլերի հեղինակած մենագրությունից:

Նշենք, որ Ռեմլերիը աշխատել է ԱՄՆ Պետքարտուղարությունում և ԵԱՀԿ-ում: Նա մեծ մասնակցություն է ունեցել հակամարտությունների կարգավորման գործում՝ ներառյալ Աբխազիայի, Չեչնիայի, Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսիայի: Ստորև մեջբերումներ ենք ներկայացնում Ֆիլիպ Ռեմլերի «Շղթայված Կովկասին. Խաղաղության հաստատման գործընթացը Ղարաբաղում, 1987-2012թթ.» զեկույցից:

«Ադրբեջանական կողմի առաջարկած Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ Մեղրիի դիմաց  տարբերակը կատաղի դիմադրության է արժանացել Հայաստանի կողմից»։ Այս մասին գրում է Ֆիլիպ Ռեմլերը նշված զեկույցի մեջ, որը հրապարակվել է Խաղաղության միջազգային ինստիտուտի կողմից 2016 թվականին։

Ռեմլերը Ռոբերտ Քոչարյանին որակում է որպես շատ սկզբունքային և կոշտ առաջնորդ, ում հաջողվել էր հասնել նրան, որ արդեն Քի Ուեսթի համաձայնագրի շրջանակներում դիտարկվում էր Արցախի կարգավիճակի փոխանակումը Մեղրիով անցնող ճանապարհի հետ, որն ամբողջությամբ պետք է մնար ՀՀ ինքնիշխանության ներքո։

«2001 թվականի սկզբին համանախագահները կանգ առան մի առաջարկի վրա, որը շարունակում էր թեքվել դեպի հայկական կողմը, որն այդքան կտրուկ մերժել էր 1999 թվականի ծրագիրը: Համանախագահների նոր առաջարկը պահպանում էր հայկական ինքնիշխանության ձեռքբերումները Լեռնային Ղարաբաղի և Լաչինի նկատմամբ, բայց այն Ադրբեջանին ոչինչ չէր տալիս, միայն դեպի Նախիջևան մուտքի ոչ սուվերեն միջանցք՝  Մեղրու շրջանում: Երբ ադրբեջանցի պատվիրակը ծանոթանում է առաջարկվող տարբերակին, նա միանգամից արձագանքում է, որ Ալիևը երբեք չի համաձայնի այդ առաջարկին, քանի որ այն ամբողջովին բավավարում է ՀՀ շահերը, իսկ Ադրբեջանին ոչինչ չի տալիս»,- գրել է նա:

Թե ինչքանով է համապատասխանում տեղի ունեցածը Փաշինյանի ներկայացրածին, թողնենք առանց մեկնաբանությունների, իսկ Ֆիլիպ Ռեմլերի ընդարձակ զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ