«Հարգարժան տիկին դեսպան,
Ավա՜ղ, Ձեզ անձամբ ճանաչելու պատիվ դեռ չի ընձեռվել, իսկ այսօրվա իմ «կեցավայրը» հարիր չէ բարձրաշխարհիկ տիկին հրավիրելու համար, ուստի ստիպված եմ Ձեր թանկարժեք ժամանակից խլել մի քանի րոպե հենց այս ձևաչափով՝ ի արձագանք Հանրային հեռուստաընկերության եթերում Ձեր հնչեցրած մի շարք գնահատականների, որոնք անգամ Ձեր անձնական հմայքի և բարձր դիվանագիտական վարպետության պարագայում չէր կարող հայ հասարակության մոտ չառաջացնել ազնիվ, շիտակ պատասխաններ ակնկալող հարցերի շարան:
Անկախ այն հանգամանքից, որ Ձեր կողմից ռոմանտիկ բալլադների արժանացող ՀՀ իշխանությունների կողմից ես և բազմաթիվ այլ քաղաքացիներ ենթարկվում ենք ապօրինի հետապնդումների բացառապես մեր քաղաքական գործունեության համար, հարցադրումներիս բովանդակությունը չի վերաբերելու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակին, որը Դուք նախանձելի համառությամբ բնութագրում եք՝ որպես «ժողովրդավարության պայծառ կետ տարածաշրջանում»: Այս իմաստով ինձ անհամեստորեն թույլ կտամ առաջարկել Ձերդ գերազանցությանը փաշինյանական ռեժիմը գովերգելու առիթների արանքում գտնել ազատ ժամանակ և ընթերցել Ձեր իսկ գործատուի՝ ԱՄՆ Պետդեպի 2022թ. զեկույցը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին (օ՜, որքան եմ Ձեզ նախանձում. ինչքա՜ն բացահայտումներ են Ձեզ սպասվում այդ ընթերցանության ընթացքում):
Հարցադրումներս և մտորումներս վերաբերելու են բացառապես Արցախյան հակամարտությանը և ռեգիոնալ զարգացումներին:
Եվ այսպես.
- Դուք իրավացիորեն պնդում եք, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Այդ դեպքում բանակցություններում ինչո՞ւ եք ելնում բացառապես այն իրավիճակից, որն առաջացել է մեր տարածաշրջանում 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված, միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների սկզբունքները կրնկակոխող արյունալի պատերազմի հետևանքով:
- Ամբողջ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ, պնդում է, որ Ուկրաինայում չի կարող կնքվել խաղաղության պայմանագիր, որը լինելու է պարտադրված և ուժի սպառնալիքի ներքո: Ինչո՞ւ այս նույն մոտեցումը չի որդեգրվել հայ-ադրբեջանական հարթության համար, որտեղ Ադրբեջանն անթաքույց կերպով ուժի սպառնալիքով պարտադրում է հայ ժողովրդին ստորացուցիչ և անարդար կապիտուլյացիա: Ավելին, Ձեր երկիրը ոչ միայն չի բացառում նման գիշատչային ոճով պարտադրանքի մարմնավորումը թղթի վրա, այլև ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ:
- Ինչո՞ւ մի դեպքում, որը Դուք դիտարկում եք՝ որպես ագրեսիա, արևմտյան ողջ գործիքակազմը գործադրվում է լայնածավալ սանկցիաների ձևով, իսկ Ադրբեջանի շարունակվող, սողացող և անընդհատ ագրեսիան հայ ժողովրդի դեմ ոչ միայն չի արժանանում համարժեք արձագանքի, այլև չի խոչընդոտում ագրեսոր երկրի հետ տնտեսական շահերի վրա խարսխված համագործակցության ընդլայնմանը:
- Դուք վստահություն եք հայտնում, որ Ադրբեջանը կարող է երաշխավորել և իրագործել «ԼՂ հայ բնակչության իրավունքները և անվտանգությունը»: Մի մեծ խնդրանք ունեմ Ձեզ. ԱՄՆ դիվանագիտական արխիվներից առ այսօր կարո՞ղ եք գտնել գեթ մեկ, կրկնում եմ, գեթ մեկ փաստաթուղթ, զեկույց, գնահատական, որով ԱՄՆ-ը արձանագրում է, որ Ադրբեջանում երաշխավորված են և անխոչընդոտ իրագործվում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ հենց իրենց քաղաքացիների համար:
- ԱՄՆ-ը՝ որպես ժողովրդավարության գլոբալ առաջամարտիկ և առաջնորդ, ինչո՞ւ ջանքեր չի գործադրում «տարածաշրջանի ժողովրդավարության պայծառ կետն» արտաքին կոռումպացված, ավտորիտար, հակաժողովրդավարական ագրեսորից պատշաճ և լիարժեք պաշտպանելու համար: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի հզոր ազդակ կհղի աշխարհին ԱՄՆ-ը, եթե գործուն քայլերով ի ցույց դնի այդ հանգամանքը, որ բացառապես ժողովրդավար լինելը բավարար է անվտանգ և գնահատված ապրելու համար սեփական երկրում:
Հարցադրումներիս շարանը կարող եմ շարունակել՝ չհավակնելով Ձեզանից հրապարակային պատասխաններ ստանալ: Ի վերջո, սպառելով Ձեր տրամադրության տակ գտնվող բոլոր դիվանագիտական և ճարտասանական հնարքները, կարող եք պնդել, որ հայ-ադրբեջանական բանակցային բովանդակության նկատմամբ ԱՄՆ մոտեցումները ձևավորվում են, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի գնահատականների և մոտեցումների վրա՝ գցելով հակահայկական զարգացումների ողջ մեղքը նրան որպես ՀՀ վարչապետ հանդուրժող հայ ժողովրդի վրա: Բայց, տիկին դեսպան, այդ հնարքը նույնպես չի աշխատելու, քանզի Դուք ամեն մի ընձեռված առիթով հրապարակավ և աներեր աջակցում եք Փաշինյանին այդ կործանարար քաղաքականությունն իրագործելու, ինչպես նաև, աչք փակելով խայտառակ զարգացումների վրա մեր երկրի ներսում, նրան Երևանում իշխանության պահելու գործում:
Օգտվելով առիթից, շնորհավորում եմ Ձեզ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ: Հուսամ՝ դեսպանատան տարածքում կազմակերպված բերբեքյուի ծուխը չի խանգարել Ձեզ տեսնել ողջ իրականությունը:
Ձեր երկիրը ստեղծվել է մարդկանց հերոսական մաքառումների և անզիջում պայքարի արդյունքում, և այն ժողովրդի ինքնորոշման իրավունքի ծնունդ է: Ամերիկայի Անկախության հռչակագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք ունի երջանկության իրավունք: Այո, երջանկության իրավունք ունի նաև արցախահայությունը: Իմ ընկերական խնդրանքն է և հորդորը՝ չլծվել նրանց դժբախտացնելու սև գործին»:
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել