ՌԴ արտաքին գործերի նախարարությունը վերջապես ուղիղ տեքստով հայտարարեց, որ Արցախի պաշարումը Նիկոլ Փաշինյանի` 2022թ. Պրահայում կայացրած որոշման հետևանք է, և եթե դա հայ ժողովուրդը մարսում է, ապա իրենք ի գիտություն են ընդունում հայ ժողովրդի այդ մոտեցումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:
«ՌԴ֊ն, փաստացի, տվեց դավաճանի անունը` արձանագրելով, որ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչով արմատապես փոխել է իրավիճակը հօգուտ Ադրբեջանի և ի վնաս արցախահայության։
Ուշագրավն այն է, որ Արցախի իշխանությունը մինչև հիմա ոչ մի կերպ չի արձագանքել Փաշինյանի պրահյան որոշմանը։ Ավելի ճիշտ` լուռ համաձայնել է դրան։
Ի դեպ, ՀՀ քաղաքական դաշտի մեծ մասը, այդ թվում` ընդդիմադիր, 2022թ. հոկտեմբերին տեղի ունեցածի իմաստը և վտանգավորության աստիճանը չէր հասկացել։ ՌԴ ԱԳՆ֊ը նաև նրանց համար ուղիղ խոսք ասաց»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը