«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թույլ չտալ, որ երեխային ուտեն, փրկել ամբողջ տունը
Գողերը մտել են տուն և պատանդ վերցրել ընտանիքի փոքրիկին: Պահանջում է տունը՝ այլապես սպառնալով ուտել երեխային: Չեն թաքցնում, որ հետո անցնելու են մյուսներին:
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ տունը և ընտանիքի մյուս անդամներին փրկելու համար պետք է տան փոքր երեխային հանձնել գողերին, թույլ տալ, որ ուտեն նրան: «Այլ ճար չկա», - ասում է նա:
Փաշինյանը նաև ավելացնում է, որ փոքրին հանձնելուց հետո երաշխիք չկա, որ գողերը կհանգստանան ու ամբողջ տունը չեն վերցնի, տնեցիներին սրի չեն քաշի: Բայց ամեն դեպքում, ասում է նա, պետք է տան փոքր երեխային հանձնենք գողերին՝ «միջազգային մեխանիզմների ներքո»:
Հարցի բարոյական կողմը մի կողմ թողած՝ նկատենք, որ այդ քաղաքականությունը հանցավոր է և ապահովում է 100-տոկոսանոց ոչնչացում ամբողջ տան և ընտանիքի բոլոր անդամների համար: Ուստի՝ տան փոքրի համար պայքարը նույնն է ինչ ամբողջ տան համար պայքարելը: Եթե Նիկոլը չի կարողանում, ապա դա չի նշանակում, որ պայքարել ու տունը փրկել հնարավոր չէ: Հնարավո՛ր է: Ես համոզված եմ, որ հնարավոր է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը