29 07 2023

Sevan Startup Summit բիզնես ֆորումը վերադարձել է Սևան և ձևավորվում է նոր բիզնես միջավայր. alphanews.am

Sevan Startup Summit բիզնես ֆորումը վերադարձել է Սևան և ձևավորվում է նոր բիզնես միջավայր. alphanews.am

alphanews.am-ը գրում է.

«Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումը վերադարձել է Սևան։ Հուլիսի 23-29-ին Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում հավաքվել են 110 ստարտափների հեղինակներ: Միջոցառումն այս ընթացքում ավելի քան 10.000 այցելու է ունեցել 30 երկրից:

Sevan Startup Summit-ն աշխարհում առաջին բացօթյա, վրանային, ոչ ֆորմալ բիզնես ֆորումն է, որը նույն հարկի տակ է հավաքում ստարտափներին, ձեռնարկատերերին, ներդրողներին, տարբեր ոլորտների առաջատար խոսնակներին ու մենթորներին՝ համագործակցելու, սովորելու, մրցելու և, իհարկե, զվարճանալու: Միջոցառման 7 օրերը հագեցած են փորձի փոխանակմամբ, պանելային քննարկումներով, վորքշոփներով, կրակի շուրջ զրույցներով, մենթորշիփ ր միկրոաքսելերացիոն ծրագրով:

 Հիշեցնենք, որ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը 2016 թվականից ի վեր կազմակերպում է Սևան Ստարտափ Սամմիթ ամենամյա նախագիծը։ 2018 թվականին նախագիծը ստացավ միջազգային համբավ և առաջին անգամ անցկացվեց Արաբական Միացյալ Էմիրություններում այնուհետև Հնդկաստանում՝  «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» անվան ներքո։ Այս տարիների ընթացքում SSS-ը հյուրընկալել է ավելի քան 25000 մասնակցի՝ աշխարհի 50 երկրից: Նախագծի մրցանակային ֆոնդը մինչև 2023 կազմել է 350. 000 դոլար, իսկ միջոցառումների ընթացքում կատարված ներդրումները հասնում են 4 միլիոն դոլարի։

Գործունեության 7 տարիների ընթացքում միջոցառումը լուրջ դերակատարում է ունեցել մեր երկրում ստարտափ էկոհամակարգի ձևավորման և զարգացման գործում։ Այն յուրահատուկ դեր ունի սփյուռքահայ ձեռներեցների և տեղական էկոհամակարգի միջև կապերի ձևավորման և զարգացման գործընթացում։ Վերջին SSSholidays ձևաչափով կայացել է այս տարվա փետրվարին՝ Հնդկաստանի Վիզագ քաղաքում։ Միջոցառման մասնակից 3 հայկական ստարտափներ ստացել են կես մլն դոլարի ներդրում սամմիթին առընթեր գործող Triple-S վենչուրային ֆոնդից»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ