Իշխանության հարցում արդեն ամեն ինչ հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանն ու նրա թիմը։ Հասկանալի է, որ իշխանության մեջ արդեն ձեւավորվել են ներկլանային հարաբերություններ, եւ յուրաքանչյուր իշխող կլան կցանկանա իր ներկայացուցչին տեսնել ընտրացուցակի լավ տեղում։ Եվ պարզ է, որ այս հարցում ներկլանային բախումներն անխուսափելի են։ Սակայն, ըստ ամենայնի, ամեն ինչ պարզ է, և մեծ սենսացիաներ չկան։
Այս համատեքստում հիմնական հարցն այն է, թե իշխանությունների մոտ ով է լինելու այս ընտրարշավի գլխավոր հերոսը՝Տիգրան Ավինյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը։
Ավինյանը, բնականաբար, չէր ցանկանա, որ Փաշինյանի մասնակցությունն այս գործընթացին մեծ լինի։ Փաշինյանի կողմնակիցները, մյուս կողմից, հակառակ տեսակետին են՝ նշում են, որ Տիրգան Ավինյանի գորշությունը կարող է լուրջ խնդիր դառնալ ներկայիս իշխանության համար, ինչը կարող է ազդել ավագանու ընտրություններից հետո ծավալվող գործընթացների վրա։ Իսկ մենք բոլորս գիտենք, թե այս տարվա հոկտեմբեր-նոյեմբերին մեզ բոլորիս ինչ գործընթացներ են սպասում՝ կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։
Իշխանությունների գլխավոր «սպարինգ պարտնյորը» իրական ընդդիմությունն է, որն այսօր ներկայացնում է «Մայր Հայաստան» դաշինքը՝ Անդրանիկ Թեւանյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս քաղաքական դաշտից այլ թեկնածուներ չկան, կարելի է պնդել, որ իրական ընդդիմության միակ թեկնածուն հենց Անդրանիկ Թեւանյանն է և նրա ղեկավարած քաղաքական դաշինքը։
Անկախ ընտրությունների բնույթից, դրանք միշտ ունեն քաղաքական բաղադրիչ։ Այս բաղադրիչը շատ ավելի մեծ է համապետական ընտրությունների ժամանակ, և համեմատաբար փոքրանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ: Սակայն, հաշվի առնելով Երեւանի տեղն ու դերը Հայաստանի պետական համակարգում, կարելի է նկատել, որ մայրաքաղաքի նշանակությունն ու դերը էականորեն տարբերվում է տեղական ինքնակառավարման մարմինների այլ ընտրություններից։
Իհարկե, այս ընտրություններին կարող են մասնակցել նաեւ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, բայց նրանց մեծ մասը կմասնակցի «Գլխավորը հաղթանակը չէ, այլ մասնակցությունը» օլիմպիական կարգախոսին համապատասխան։ Սակայն հիմնական պայքարը ծավալվելու է երկու ուժերի՝ իշխանությունների և «Մայր Հայաստան» դաշինքի միջև։
Բացի այդ, «Մայր Հայաստան» դաշինքը միակ քաղաքական ուժն է, որը հանդես է գալիս իրական ու ամբողջական իշխանափոխության հայտով։ Այս տեսանկյունից մյուս քաղաքական ուժերի հայտերը լինելու են լղոզված ու անհասկանալի։ Բացի այդ, Երևանի քաղաքային կառավարման համակարգն ունի իր առանձնահատկությունները, մասնավորապես, մայրաքաղաքի բյուջեն համալրվում է կենտրոնական իշխանության կողմից 60-70 տոկոի չափով։ Ինչը նշանակում է, որ Երևանը պետբյուջեից 60-70 տոկոսով սուբսիդիաներ է ստանում, կոնկրետ 2023 թվականի բյուջեն, որը կազմում է մոտավորապես 272 միլիոն դոլար, 63 տոկոսով համաֆինանսավորվել է կառավարության կողմից։
Սա, իհարկե, շատ վատ ցուցանիշ է, այն ցույց է տալիս Երեւանի կախվածության աստիճանը կենտրոնական իշխանությունից։ Նման կախվածությամբ կասկածելի է դառնում նաև Երևանի քաղաքապետի անկախության աստիճանը, քանի որ իրեն ընդդիմադիր քաղաքական գործիչ համարող քաղաքական գործիչը չի կարող իր ծրագրերն իրականացնել։ Այս տեսանկյունից, եթե քաղաքական ուժը հավակնում է հաղթելու քաղաքային ընտրություններում, բայց հանդես չի գալիս իրական ու ամբողջական իշխանափոխության հավակնությամբ, ապա այդ քաղաքական ուժը կամ մոլորյալ, կամ խաբեբա է։ Քանի որ այս ուժը չի կարողանա իր ընդդիմադիր ծրագրերը Երեւանում իրականացնել, որի համար ռեսուրսների 63 տոկոսը պետք է ստանա Նիկոլ Փաշիյանի ձեռքից։
Հենց այս պատճառով էլ կարելի է նկատել, որ այս ընտրությունների ժամանակ իշխանություններն ու դրան ընդդիմացող«Մայր Հայաստան» դաշինքն ամենաանկեղծ են, այն պատճառով, որ երկու ուժերի հայտերն էլ հասկանալի են ու տրամաբանական։ Մյուս ուժերի հայտերը, վերը նշված պատճառներով, կա՛մ ձեւական են, կա՛մ վերը նշված օլիմպիական սկզբունքի տուրույթում, և նպատակ չունեն հաղթելու այս ընտրություններում։
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Հ.Գ.. Շատերը չեն էլ հասկանում, որ Երևանի կառավարման համակարգը չափազանց խոցելի է հենց վերը նշված պատճառներով։ Հենց այս պատճառով է, որ Երևանի քաղաքապետ չի եղել և չի կարող լինել քաղաքական գործիչը կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը կփորձի հակադրվել կենտրոնական իշխանությանը։ Սա չի կարող լինել, քանի որ հենց հանրապետական կենտրոնից կախվածությունն է, որ թույլ չի տա այս գործչին, մնալով ընդդիմություն, պահպանել Երևանի քաղաքապետի պաշտոնը։ Այլ երկրներում՝ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, եվրոպական երկրներում, տեղական ինքնակառավարման համակարգը բոլորովին այլ է, այդ իսկ պատճառով տեղական ինքնակառավարման մարմինների և հատկապես մայրաքաղաքի ընտրությունները քաղաքական ուժերի կողմից իմաստավորվում են այլ կերպ։ Այս թեմայի մասին ավելի շատ կխոսենք մեր մյուս հոդվածներից մեկում:
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել