«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները, դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Ավան վարչական շրջանում են: Դիմելով ավանցիներին՝ դաշինքի ներկայացուցիչ Մանուկ Սուքիասյանն ասաց, որ «Մայր Հայաստան» դաշինքն ընտրություններին մասնկացող միակ դաշինքն է՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ:
«Ստեղծված իրավիճակում, քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելով, նախևառաջ մենք առաջրկում ենք և պայքարի կոչ ենք անում ամբողջական իշխանափոխության, առանց ամբողջական իշխանափոխության Հայաստանն ապագա չունի , այսօր ահազանգ ենք ստացել Արցախից, որ, բառացիորեն, մի քանի օրվա ալյուրի պաշար է մնացել, չի գործում հասարակական տրանսպորտը, կան սովամահության դեպքեր. Արցախի հայաթափումը, այս իշխանության շարունակության պայմանում, հաշված օրերի հարց է»,-ասաց Մանուկ Սուքիասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը