04 09 2023

Օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին. Իշխանյան

Օտարազգի լրագրողին կարող է ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին. Իշխանյան

Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․

«Մի կերպ ինձ ստիպելով  կարդացի, վարչապետ կոչեցյալի տված հարցազրույցը, իտալական La Repubblica թերթի լրագրող  Լուկա Ստեյմանին։ Կարդում ես լրագրողի տված հարցերն ու վարչապետ կոչեցյալի կողմից դրանց տված պատասխաններն ու ապշում։ Տպավորություն է ստեղծվում, որ կարծես հայաստանցի լրագրողը,  արցախահայության ճակատագրով անհանգստացած, սուր  հարցեր է տալիս Ադրբեջանի նախագահին։

Զարմանալ կարելի է, որ օտարազգի լրագրողին կարող է  ավելի շատ հուզել արցախահայության ճակատագիրը, քան Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ Պատկերացրեք, թե ինչպես են արհարմարհելու հայ ժողովրդին այն հարյուր հազարավոր իտալացիները, որոնք կկարդան այդ հարցազրույցը, հատկապես , որ վստահ են, որ Հայաստանում, խայտառակ պարտությունից հետո, իբր հայ ժողովուրդը նորից ընտրել է այդ արարածին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ