08 09 2023

ՀՀ-ում զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով. Գյումրու ավագանու անդամ

ՀՀ-ում զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով. Գյումրու ավագանու անդամ

Գյումրու ավագանու անդամ Նարեկ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ-ում զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով։

Վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր ենք ստացել առ այն,որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 79-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 112-ն հրամանով(4 սեպտեմբերի 2023 թվական) ՀՀ-ի հանրակրթական դպրոցների մեծամասնությունում զինղեկների աշխատավարձը կրճատվում է 50 տոկոսով։

Գործող իշխանությունները հերթական անգամ ապացուցում են իրենց ազգակործան գործունեությունը` պատերազմող երկրում հարված հասցնելով երկրի անվտանգությանը և կասկածի տակ դնում հայոց պետականության գոյությունը։Երկրի անվտանգությունն ապահովելու փոխարեն նիկոլական գերատեսչության ղեկավարի հրամանով կրճատվում է հանրակրթական դպրոցների զինղեկների աշխատավարձը` նպատակ ունենալով ևս մեկ հարված հասցնել երկրի պաշտպանողականությանը և սեփական հայրենիք ունենալու իրավունքին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ