11 09 2023

Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, և մենք կյանքի գնով պաշտպանելու ենք մեր հերոս զավակների արյամբ պահած Արցախը և Հայաստանը. Գարիկ Գալեյան

Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, և մենք կյանքի գնով պաշտպանելու ենք մեր հերոս զավակների արյամբ պահած Արցախը և Հայաստանը. Գարիկ Գալեյան

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից, որը ներկայացված է «Որդիների կանչ» ՀԿ  ֆեյսբուքյան էջում։

Նա պայքարի ու դիմադրելու կոչ է անում բոլոր արժանապատիվ հայրենակիցներին՝ կանխելու Արցախի կորուստն ու Հայաստանի մասնատումը։ 

«Արցախի հողը ողողված է մեր որդիների արյամբ, և մենք կյանքի գնով պաշտպանելու ենք մեր հերոս զավակների արյամբ պահած Արցախը և Հայաստանը։ Արցախը թշնամուն նվիրող օտարի հարճը տեղ չի ունենալու մեր պետության ղեկին»,- գրել է Գալեյանը։ 

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը սեպտեմբերի 9-ին կալանավորվել է երկու ամսով։ Նրա դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կամ դրանք ապօրինի իրացնելը) 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։

o

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ