14 09 2023

Արցախը մեր վիրավոր ընկերն է․ կոչ եմ անում սեպտեմբերի 17-ին գնալ ընտրության և փրկել մեր վիրավորին․ Իշխանյան



«Մայր Հայաստան» դաշինքն իր նախընտրական քարոզարշավն ավարտում է Կենտրոնում՝ հանրահավաքով։

Սցենարիստ Հովհաննես Իշխանյանն իր ելույթում ասաց, որ Արցախում մեր ընկերները բակ առ բակ իրենց հիշողություններով մեծացել են, հիմա վիրավոր են․ «էս իշխանությունը, որ եկել էր՝ շարունակելու իմ նախնիների արածը՝ ընկերներին վիրավոր չթողնելու, այժմ լքել են ու վիրավոր են թողնում Արցախի մեր ընկերներին․․․Այս ընտրություները վիրավոր ընկերոջը մարտի դաշտում փրկելու ընտրություն է»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։

« Արցախը մեր վիրավոր ընկերն է․ կոչ եմ անում սեպտեմբերի 17-ին գնալ ընտրության և փրկել մեր վիրավորին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ