Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Որքան հասկանում եմ, Էրդողանը վաղը գնում է Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար»: Փաստորեն, Փաշինյանն այդ գործողությունն է ապահովում միջազգային համապատասխան մթնոլորտ ձևավորելու համար ու Ռուսաստանի դեմ քայլեր է անում։ Ըստ այս տրամաբանության, վաղը կարող է հայտարարել ռազմական դրություն համաժողովրդական ցասումը զսպելու համար։ Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա ՔՊ պատգամավորները, կառավարության կազմը, ուժայինները նույնպես դառնում են պատասխանատու՝ անձնապես»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը