30 09 2023

«Բարեգործներ են հայտնվել, որոնք բողոքում են, որ տնավեր արցախցիներն իրենց չեն մեծարել. Շաքե Ավոյան

«Բարեգործներ են հայտնվել, որոնք բողոքում են, որ տնավեր արցախցիներն իրենց չեն մեծարել. Շաքե Ավոյան

Լրագրող Շաքե Ավոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչ-որ "բարեգործներ" են հայտնվել, մի երկու քըռչ ու փալաս են տարել տնավեր մարդկանց, իրենց ակնկալած մեծարանքին չեն արժանացել ու հիմա լայվերով տարածում են դառը փորձը։ Թե բա "անշնորհակալ են, համբերության բաժակը լցվում ա մեր, տենց մի արեք"։  եվ սկսվել է մի "խրախճանք" մեկնաբանություններում, որը պատմելու բան չէ։ Եկեք, անհարգելիներ, ում համբերության բաժակը շատ փոքր է, հեռու մնացեք բարգործությունից , ձեր արածը չարագործություն է, ձեր սիրտն է փոքր` ուր մնաց համբերության բաժակը։ Այս ծանր պահին որևէ առանձին դեպքով` եղած, թե չեղած, այդ մարդկանց վարկաբեկողի նկատմամբ պետք է դրսևորվի ծայրահեղ անհանդուրժողականություն, սա ամոթ և խայտառակություն է, ընդամենը 4 օր է, ով եք դուք` ձեր պստիկ համբերության բաժակներով։

Բարեգործությունը ամեն մարդու խելքի բան չի, դա մշակույթ է և դաստիարակություն, որը դուք չունեք, նայեք` ինչպես են եվրոպացիները օգնում այլազգի ուկրաինացիներին, ֆրանսիացիները, լեհերը, գերմանացիները ամիսներով իրենց տանն են պահում պատերազմից փրկված մարդկանց։ Դուք նույնիսկ ինքնապաշտպանական բնազդ չունեք` ձեր նմանին առանց վայրահաչի օգնելու համար։ Ձեր քռչերը ձեզ պահեք, արցախահայերին կօգնեն մարդիկ, ովքեր շնորհակալություն չեն սպասում, մի բան էլ վերջում ներողություն են խնդրում...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ