18 10 2023

ԵՄ ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

ԵՄ ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը: 

Այս մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ԵՄ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ Արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ